Պատառաքաղներ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատառաքաղներ (4 հատ), քառածայր, երկու ծայրերի միջև սրտաձև վերջացող երկար կտրվածքով: Պոչը հաստ է՝ բուսական զարդանախշերով: Պոչի լայնացող հատվածում փորագրված են իրար միահյուսված անվանատառեր և թագ: Պատառաքաղի հակառակ կողմում 3 տարբեր դրոշմներ կան և VMS տառերը: Պատառաքաղները պատկանել են Վ. Միրիբյանի պապին՝ Նիկոլայ Միրիբյանին: Վերջինս Երևան է փոխադրվել Կամոյից 1930-ական թթ.: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Եվրոպա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  Ընդ.՝ 232,17 գ Երկարություն (սմ)՝  20 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3330-3 ա-դ