Պատեֆոն

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև փայտյա աղկղ է, որը պատված է սև-մոխրավուն երանգի մոմլաթով, ունի բռնակ և փական: Պատյանի ներսում տեղադրված է պտտվող սկավառակը, պատված կապտավուն թավշով:Սկավառակի կողքին մետաղե արագացուցիչն է: Ներսից ամրացված է մետաղե ձողի վրա, որի տակից բանալու համար անցք է արված, որի միջոցով լարում են: Սկավառակի կողքին մետաղե ոլորուն խողովակի հիմքի վրա ամրանում է գլխիկը, որի ասեղը, հպվելով ձայնապնակին ՝ նվագում է: Կափարիչի ներսի կողմում դրոշմված է գործարանի անունը՝ «Грампласттрест»: Ленинградский забод նկարված է սոլի բանալի և կարմիր դրոշ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Հայտնաբերման վայրը՝  Իջևանի շրջ. Այգեհովիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  30-40 ական թթ. Նյութը՝  Փայտ, մետաղ, կաշի. պլաստմասա Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  42 Բարձրություն (սմ)՝  16 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6454 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-154