Պատեֆոն

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև փայտյա աղկղ է, որը պատված է դարչնավուն երանգի մոմլաթով, ունի բռնակ և փական: Պատյանի ներսում տեղադրված է պտտվող սկավառակը, պատված բալագույն թավշով:Սկավառակի կողքին մետաղե արագացուցիչն է: Ներսից ամրացված է մետաղե ձողի վրա, որի տակից բանալու համար անցք է արված, որի միջոցով լարում են: Սկավառակի կողքին մետաղե ոլորուն խողովակի հիմքի վրա ամրանում է գլխիկը, որի ասեղը, հպվելով ձայնապնակին ՝ նվագում է: Կափարիչի ներսի կողմում դրոշմված է գործարանի անունը՝ «Ленинградский грамафонный завод»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ, <<Ленинградский грамафонный завод>> Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյանի շրջ. Գ. Արաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 ական թթ. Նյութը՝  Թայտ, կաշի մետաղ, պլաստմասա Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  41 Բարձրություն (սմ)՝  17 Հայտնաբերման ժամանակը՝  1980 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2516/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-52