Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից, եզրերը դարձածալված են: Պատի զարրդի չորս անկյուններում փելքաշ տեխնիկայով գործված են ատամնաձև անկյունագծերով եռանկյուններ, որոնք նեղ եզրերում կպած են իրար, իսկ երկար կողմերում իրար են միանում նույն գործքի բարակ գծաշերտով: Կենտրոնում առանձնացվել է վեցանկյուն դաշտ, որի կենտրոնում մեծ խաչի պատկեր է` մեջտեղում քառակուսաձև շեղանկյուն, որի չորս անկյուններում ևս քառակուսի կենտրոնով ավելի փոքր խաչեր են: Լայնություն (սմ)՝  28 Երկարություն (սմ)՝  58 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի կեսեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/62