Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատի դեկորատիվ զարդ- կտավի վրա ասեղնագործված են մի խումբ երեխաներ՝ թիկունքից (3 աղջիկ և 3 տղա)՝ եվրոպական հագուստներով և գլխարկներով: Աղջիկներից մեկի կողքին ասեղնագործված է սագ՝ իր ձագերով: Կիրառվել է խառը տեխնիկա. կանաչը՝ ցողունակար, հագուստները՝ մեքենակար, խաչկար, երկկողմանի լիցք, շղթայակար, գլխարկների ծաղիկները՝ ռոկոկո: Ասեղնագործությունը վերցված է շրջանակի մեջ: Հեղինակը Էլվիրա Ղազարյանն է: Նյութը՝  կտավ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979 թ. Չափս՝  44 x 54 սմ լ/մ Նվիրատու՝  Անայիս Ղուկասյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17808-55