Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա կաթնագույն ուղղանկյունաձև կտորից եզրերը կտրտված են: Կտորի աջ և ձախ մասերում կապույտ թելով ասեղնագործված են նեղ ատամնավոր քառակուսի շրջանակներ: Աջ քառակուսու մեջ ասեղնագործված է թելքաշ արված, ասեղնագործ խաչահիմք զարդանախշով ցանցկեն քառակուսի: Վերջինիս կողային հատվածներից դուրս են գալիս եռանկյուն ելուստներ: Ձախ կողմի կենտրոնում թեք տեղադրված խաչապատկեր է, որի անկյուններում տեղավորված են սրտաձև, թելքաշ պատկերներ: Վարպետ՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Լայնություն (սմ)՝  35 Երկարություն (սմ)՝  67 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Համբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/175 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085