Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Բնօրինակի անվանում՝  Պատի զարդ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատի զարդը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից, եզրերը դարձածալված են ու թելքաշ արված: Պատի զարդի երկու նեղ կողմերում, իրար հանդիման, սիմետրիկ երկու քնարաձևեր են գործված, որոնց միջև վեց շեղանկյուններ են: Դրանց մեջ` ներքևում խիստ ոճավորված բուսանախշեր են, իսկ վերևում` դեպի կենտրոն գործված են մեկական վարդ` իր կոկոնով ու տերևներով, իսկ դրանց միջև` չորս ոճավորված ծաղիկներ: Ասեղնագործության գույներն են կարմիրը, կապույտը, կանաչը, դեղինը և բալագույնը: Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  80,5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/58