Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան: Հատոր 1, պրակ 2-3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան: Հատոր 1, պրակ 2-3 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Ս. Էփրիկեան. Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան: Հատոր 1, պրակ 2-3 (համակազմ). - Վենետիկ, 1900-1901, Ս. Ղազար: Կազմը նոր է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ կանաչ սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ սպիտակ-կանաչավուն դրվադազարդ նախշերով ու վերնագրով: Վերջին կազմերեսին նույնպես սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը: Էջ 481-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, աղյուսակներ: Էջագրությունը սկսվում է էջ 321-ից (պրակ 1-ի շարունակությունն է): Գիրքը վերականգնված է, որոշ էջեր բացակայում են: Հեղինակ՝  Էփրիկյան Հ. Ս. Էջ՝  322-480, նկ; 481-640, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1901 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  26,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/15-2