Պատկերներ

Պատկերներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատկերներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ջաւախեցի. Պատկերներ. 1 Գրքոյկ. - Թիֆլիս, 1905, տպարան «Հերմէս», Մադաթեան փող. 15: Շապիկը բաց կանաչավուն-մոխրագույն երանգով ու մատնեքավոր մակերեսով թղթից է: Առաջին կազմերեսի վերևի մասում պատկերված է սև բուսանախշ, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Սիրելի Յովհաննէսին Ջաւախեցուց. 7/I 1911 թ. Տփխիս»: Կազմերեսները մաշված և մասնատված են: Հեղինակ՝  Ջավախեցի Էջ՝  169 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  15,2 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/316