Պատմագրություն Հովհաննու կաթողիկոսի ամ. Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմագրութիւն Յովհաննու կաթողիկոսի ամ. Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Դրասխանակերտցի. Պատմագրութիւն Յովհաննու կաթողիկոսի ամ. Հայոց. - Երուսաղէմ, 1843, տպարան Ս. Յակոբեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է բաց ու մուգ դարչնագույն ալիքաձև նախշերով ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են: Կռնակին դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր: Առաջին ֆորզացի և տիտղոսաթերթի ներքևի աջ անկյուններում և վերջին էջ 272-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մասամբ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Հովհաննես Դրասխանակերտցի Էջ՝  /2/, 272 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1843 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/476