Պատմական հայ ճարտարապետություն: Մաս Ա. Տեկորի տաճա...
Պատմական հայ ճարտարապետություն: Մաս Ա. Տեկորի տաճարը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Պատմական հայ ճարտարապետութիւն: Մաս Ա. Տեկորի տաճարը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Թ. Թօրամանեան. Պատմական հայ ճարտարապետութիւն: Մաս Ա. Տեկորի տաճարը (Ուսումնասիրութիւն). - Տփխիս, 1911, տպարան «Հերմէս»: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ մոխրակապտավուն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, կազմերեսի տրամագծով դրոշմված են բաուսական ու երկրաչափական նախշեր: Վերջին կազմերեսի կենտրոնում նույնպես դրոշմված է բուսանախշ: Առաջին տիտղոսաթերթը նկարազարդ է, վրան սև ու կարմիր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ տիկին Վարսենիկ Կարանյանցի սև-սպիտակ պատկերով: Գրքում կան բազմաթիվ նկարներ, գծապատկերներ: Կռնակի և կազմի եզրերը թեթևակի մաշված են:
Հեղինակ՝ Թորամանյան Թ.Էջ՝ (Ա-ԻԲ), 106, նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1911Լայնություն (սմ)՝ 17,3Երկարություն (սմ)՝ 23,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/143-1