Պատմութիւն եկեղեցւոյն ուղղահաւատ հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Յաղիւսակս համառօտեալ ի Միքայէլէ արքեպիսկոպոսէ Սալլանթեանց։ Այս հրատարակությունը սովորական գրքի ձև չունի։ Մեծադիր, զարդափակ թերթի մեկ երեսին աղյուսակի ձևով բերված է հայոց եկեղեցու, հիմնադիրների,թագավորների, նախարարների, մատենագիրների, թարգմանիչների, հայ եկեղեցուց հեռացած աղանդավորների ցուցակը և հիշարժան այլ դեպքեր ու տարեթվեր՝ սկսած 30-ից մինչև 1836 թվականը, ժամանակագրական կարգով։ Տպագրության վայրի, տպարանի, տարեթվի, գնի, տպագրության ծախսերը հոգացողի մասին տեղեկությունները բերված են աղյուսակի վերջում։ Կա նաև այս աղյուսակի 1840 թ. տպագրություն: Երկու հրատարակությունները իրար շատ նման են, բայց տարբերվում են չափերով։ Հայաստանի ազգային գրադարանում առկա է 1 օրինակ:ԱԱ Հեղինակ՝  Սալլանթեանց Միքայէլ Էջ՝  1 թերթ Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1841 Չափս՝  58,2x85,1 սմ Տպարան՝  Լազարյան ճեմարանի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  10349-57 Բաժնեհաշվառանիշ՝  3430-ԱՀ