Պատմութիւն Տարօնոյ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հնատիպ գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ/ Պատմութեանց/ Երկրին Տարօնոյ, Որ Կոչի Զենոբ։/ Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ Տիտղթ. խորանի մեջ։ Առաջաբանը էջախորագրերով։ 1 փորագիր պատկեր, 1 գլխազարդ, 1 լուսանցազարդ, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր։ Զենոբ Գլակը իր ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՐՕՆՈՅ աշխատությունը գրել է Գրիգոր Ա Լուսավորչի հանձնարարությամբ, ասորերեն կամ հունարեն։ Այն հայերեն թարգմանել և իր պատմությանն է կցել 7-րդ դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանը։ Նույն գրքից ՀԱԳ-ը ունի 12 հատ: Հիմնական հաշվառանիշերն են՝ 14937-58 (268 էջ), 8291-57 (268 էջ), 8289-57 (1-182, 190-268 էջ), 8290-57 (265 էջ), 8287-57 (1-180,183-267 էջ), 8288-57 (265 էջ), 28924-63 (1-182, 189-265 էջ), 28840-63 (1-6, 11-182, 189-265 էջ), 7786-57 (3-268 էջ), 1565-2009 (268 էջ), 38-2013 (268 էջ), 43-2013 (268 էջ): Հեղինակ՝  Զենոբ Գլակ, Յովհաննէս Մամիկոնեան Էջ՝  268 Նյութը՝  Կաշեկազմ, թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1719 Չափս՝  11.7x6.7 սմ Տպարան՝  Գրիգոր Մարզվանեցու Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  558 ԱՀ Հիմնական հաշվառանիշ՝  14937-58