Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Բանաստեղծություն
Բնօրինակի անվանում՝
Պատմության մթին լաբիրինթոսում...
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Էջին կան ջնջած բազմաթիվ բառեր, տողեր, հավելումներ, ուղղահայաց գծեր՝ 4: Վերեւում՝ 5 տողից հետո, այնուհետեւ քիչ ներքեւ՝ մեջտեղում գրած է՝ «26-27 գիշեր, IX 1936, Ծաղկաձոր, Յեղիշե Չարենց» եւ «26/IX/1936, Ծաղկաձոր, ստորագրություն»:
I-ին էջին նույն բանաստեղծության տարբերակներ են, որի առաջին տողն է՝
«Պատմության (համայն) մթին լաբիրինթոսում...»:
Վերջին տողը՝
«Քան ուղերձ գրված դասական վոճով...»:
Էջին նկատելի է 22 տող:
Դարձերեսին՝ տողերի հակառակ ուղղությամբ, կապույտ թանաքով գրած տողեր են, որոնք ընթեռնելի չեն: Այս էջի ներքեւում մանուշակագույն թանաքով գրած է՝ «26 օգոստոս 1936թ. Ծաղկաձոր...»:
Հավանաբար I-ին էջի բանաստեղծության շարունակությունն է, I-ին տողն է՝
«Իսկ այստեղ այսոր, - վոչ՝ երեկ գիշեր-»:
Վերջին՝ 4-րդ տողն է.
«... են, տեսել գերեզմանս պատրաստ -»:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2332 182
Հիմնական հաշվառանիշ՝
ՉՁ ՀՖ 5594