Պատմության փիլիսոփայությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութեան փիլիսոփայութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արսէն Կիտուր. Պատմութեան փիլիսոփայութիւնը. Արտատպւած «Կայծ»-էն. - Կ. Պոլիս, 1911, տպագրութիւն Մանուկ Յ. Գօչունեան: Շապիկը բաց մանանեխագույն երանգով ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, պատկերված են նաև մուգ աղյուսագույն բուսանախշեր: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 60-ի ներքևի լուսանցքում՝ սև թանաքով կնիքը: Որոշ էջերին պատկերված են սև բուսանախշեր: Կազմերեսները խունացած են, շապիկը՝ մասնատված: Հեղինակ՝  Կիտուր, Արսեն Էջ՝  60 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/413