Պատմություն հայոց նոր գրականության: Պրակ Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն հայոց նոր գրականութեան: Պրակ Ա. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Հրաչեայ Աճառեան. Պատմութիւն հայոց նոր գրականութեան: Պրակ Ա. Ընդհանուր տեսութիւն. - Վաղարշապատ, 1906, տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի: Գիրքը վերականգնված է, կազմերեսները խունացած են: Շապիկը մոխրահարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է բաց աղյուսագույն սոսնձալաթ: Տիտղոսաթերթի վերևի մասում «Փայլակի» խմբագրութեանը յարգանոք Հրաչեայ Աճառեանից» սև թանաքով ընծայագիրն է: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին էջ 104-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Հեղինակ՝  Աճառյան Հր. Էջ՝  104 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  20,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/299