Պատմություն նահանգին Սիսական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն նահանգին Սիսական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղուկասեան մատենադարան Դ. Արարեալ Ստեփաննոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սիւնեաց. Պատմութիւն նահանգին Սիսական. Ստեփաննոս Օրբելյանի այս տպագրությունն արտատպած է Կարապետ վարդապետ Շահնազարյանցի՝ 1859 թ. Փարիզում հրատարակված երկհատոր օրինակից. - Թիֆլիս, 1910, (շպկ.՝1911), տպարան Ն. Աղանեանի: Գիրքը վերականգնված է: Կազմը նոր է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բաց դարչնագույն մաշկալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ստվար թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացին՝ կանաչավուն թանաքով կնիքը: Հեղինակ՝  Ստեփաննոս Օրբելյան Էջ՝  619 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910, (շպկ.` 1911) Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/706