Պատմություն նահանգին Սիսական: Հատոր Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն նահանգին Սիսական: Հատոր Ա. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շար հայ պատմագրաց. Ստեփաննոս Օրբէլեան, Մետրապօլիտ Սիւնեաց. Պատմութիւն նահանգին Սիսական: Հատոր Ա. Արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արք եպիսկոպոսի Սիւնեաց. Ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբք Կարապետ Վարդապետ Շահնազարեանց՝ միաբան սրբոյ Էջմիածնի: Ի կաթողիկոսութեան Ամենայն Հայոց Տեառն եւ Տեառն Մատթէոսի Ա. - Փարիզ, 1859, ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ զմրուխտագույն՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսի կենտրոնում դրոշմված է ոսկեգույն դրվագազարդ նախշ, և երկու կազմերեսների անկյուններին՝ կազմի գույնի դրվագազարդ նախշեր: Կռնակին նույնպես դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր և կենտրոնում ոսկեգույն տառերով՝ վերնագիրը: Առաջին տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի միջև Գրիգոր Կոստանդեանցի սև-սպիտակ պատկերով ճակատանկարն է, որի շրջերեսին կա մատիտով մակագրություն՝ «Արշակ Մնացականեանց»: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ստեփանոս Օրբելյան Էջ՝  346, 1 թ. դիմանկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/538