Պատմություն նահանգին Սիսական: Հատոր Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն նահանգին Սիսական:ատոր Ա. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց. Պատմութիւն նահանգին Սիսական: Հատոր Ա. (Շար հայ պատմագրաց). Ի լոյս ընծայեաց հանդերձ ծանօթութեամբք Կարապետ վարդապետ Շահնազարեանց՝ միաբան Սրբոյ Էջմիածնի: Ի կաթողիկոսութեան ամենայն Հայոց Տեառն եւ Տեառն Մատթէոսի Ա.- Փարիզ, 1859, ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց: Գիրքը գեղեցիկ ձևավորված է: Կազմը կոշտ է` մոխրագույն, մոխրամանուշակագույն և կանաչ մարմարաե մակատեսքով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, սոսնձված է կազմարարի պիտակը՝ «Переплетно-галантерейная мастерская Меффертъ. Тифлисъ»: Կռնակը լայն է՝ մուգ կանաչ հիմնագույնով ու կարմիր ուռուցիկ ուղղահայաց գծերով սոսնձալաթից: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են հեղինակի անունն ու հատորի համարը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի ներքևի աջ մասերում, սրանց հաջորդող Գրիգոր Կոստանեանցի պատկերով ճակատանկարի դարձերեսին, էջ 33-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 346-ին հաջորդող «Ազդագրի» էջի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմի անկյունները թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Ստեփանոս Օրբելյան Էջ՝  346, 1 թ. դիմանկ. Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/197-1