Պատմություն Սեբեոս Եպիսկոպոսի ի Հերակլն; Սկիզբն նորագյուտ պատմության Մխիթարա Անեցվո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Սեբէոս Եպիսկոպոսի ի Հերակլն; Սկիզբն նորագիւտ պատմութեան Մխիթարայ Անեցվոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երկու համակազմ գիրք՝ Պատմութիւն Սեբէոս Եպիսկոպոսի ի Հերակլն; Սկիզբն նորագիւտ պատմութեան Մխիթարայ Անեցվոյ. Ի Հայրապետութեան Տ. Տ. Գէորգայ վեհափառ կաթուղիկոսի ամենայն Հայոց. - Ս. Պետերբուրգ, 1879, ի տպարանի Կայսերական ճեմարանին գիտութեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմը և կռնակը պատված են կապույտ ողորկ թղթով: Առաջին կազմերեսին սոսնձված է շապկի հիմնական հատվածը՝ վերնագրով ու այլ տվյալներով: Ֆորզացները նոր են՝ ամուր սպիտակ թղթից: Առաջին գրքի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 17-ի ներքևի լուսանցքում, նաև երկրորդ գրքի վերջին էջ 72-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին գրքի էջ 147-ի աջ լուսանցքում՝ ներքևից 9-րդ տողի մոտ, Հովհ. Թումանյանի կողմից քիմ. մատիտով գրված է՝ «Դիլման?», իսկ էջ 150-ի բնագրում ընդգծված է «ընդանեսուն» բառը: Կազմի անկյուններն ու կռնակը թեթևակի մաշված են, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Սեբեոս; Մխիթար Անեցի Էջ՝  (Ա-Բ), 203; (Ա-Բ), 72 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/118