Պատմություն վեշտասաներորդ դարու բարեկարգությանն ի...
Պատմություն վեշտասաներորդ դարու բարեկարգությանն ի Գերմանիա: Հատոր առաջին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Պատմութիւն վեշտասաներորդ դարու բարեկարգութեանն 'ի Գերմանիա: Հատոր առաջին
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Յօրինեալ 'Ի Մէով Տ. Օպինիէ մեծանուն վարդապետէ. Պատմութիւն վեշտասաներորդ դարու բարեկարգութեանն 'ի Գերմանիա: Հատոր առաջին. Թարգմանեալ 'ի գաղղիական բնագրէ. - Ի Զմիւռնիա, 1846, ի տպարանի Կուլիէլմոս Կրիֆֆիթի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մանանեխագույն, դարչնագույն, սև ու բալագույն մարմարե մակատեսքով ողորկ թղթով: Կռնակը և կազմի անկյունները կարմիր կաշվից են; կռնակի վրա դրոշմված են ոսկեգույն բուսանախշեր, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջ (590)-ի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ֆորզացի և տիտղոսաթերթի միջև ամրացված է Գերմանիայի քարտեզը: Գրքում կա 6 սև-սպիտակ նկար: Որոշ էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով: Կազմերեսները խունացած են, մասնատվում են գրքից, կռնակը նույնպես խունացած է և մասամբ մաշված:
Հեղինակ՝ Օպինյե Մ.Էջ՝ 24, (Ա-Ձ), 590, 6 թ. դիմանկ., 1 թ. քարտեզՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1846Լայնություն (սմ)՝ 13Երկարություն (սմ)՝ 20Թարգմանիչ՝ նշված չէՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/329-1