Պատմվածքներ՝ «Տաղանդի սահմանները»  «Советская музыка» թերթում

Պատմվածքներ՝ «Տաղանդի սահմանները» «Советская музыка» թերթում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատմվածքները նվիրված են Ա.Խաչատրյանի ծննդյան 70-ամյակին: Կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ՝ Ա.Պախմուտովան իր պատմվածքում խոսում է Ա.Խաչատրյանի երաժշտության համաժողովրդական ճանաչման մասին, որը մշտապես ներկայացնում է «մարդկային զգացմունքների և մտքի հարուստ գամման և որը զգալի ազդեցություն է ունեցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման վրա»: ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Յու.Զավադսկին պատմում է իր աշխատանքի մասին Ա.Խաչատրյանի հետ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում: ՍՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Ա.Սվեշնիկովը խոսում է Ա.Խաչատրյանի բազմակողմանի տաղանդի, նրա մանկավարժական, հասարակական և դիրիժորական գործունեության հսկայական ծավալների մասին: Տեքստը՝ ռուսերեն: Հեղինակ՝  Ա.Պախմուտովա, Յու.Զավադսկի, Ա.Սվեշնիկով Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Սյուզաննա Թաշչյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  5 հունիսի, 1973թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա թերթ՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2450 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2850