«Պատշգամբ (Իսահակյանի տուն)»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Իսահակյանների տան բակի հատվածը և պատշգամբը: Պատշգամբը սյունաշար է, քանդակազարդ դեկորատիվ խոյակներով, չարխաքաշ բազրիքներով: Պատշգամբից ներս երևում են շինության 7 տարբեր չափերի, կամարակապ, ապակեպատ պատուհանները և 1 դուռը, իսկ պատշգամբի բազրիքներից կախված է 2 գորգ: Բակից պատշգամբ բարձրացող կողքերից բազրիքներ ունեցող փայտյա աստիճան կա: Պարսպապատ բակի աջակողմյան մասում պատկերված է մի կին՝ ջրհորից ջուր հանելիս, ձախ կողմում՝ քարերին նստած 2 մեծահասակ կին: Նկարի ստորին հատվածի աջ կողմում հեղինակի ստորագրությունն է՝ «Լ. Հակոբյան 1981»: Ամրացված է բաց մոխրագույն երանգ ունեցող ուղղանկյուն շրջանակի մեջ: Նկարիչ՝  Լևոն Ցոլակի Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  ստվարաթուղթ, թուղթ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  նկ.՝ 50, շրջ.՝ 68 Բարձրություն (սմ)՝  նկ.՝ 38, շրջ.՝ 53 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4446/7 Բաժնեհաշվառանիշ՝  Կ-9