Պատուհան սյունաշարով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է պատուհան։ Պատուհանն ամփոփված է քարե խորանի մեջ։ Այն լայնակի տարածվածություն ունի։ Բաղկացած է վեց հատվածներից, որոնք փայտերով անջատվում են մեկը մյուսից։ Պատուհանի ներքևի խորանի մեջ արված են սյունաշարեր։ Դրանք ութ հատ են և նմանվում են նեղ ծաղկամանի։ Ներքևի հատվածում երևում է փոքրիկ մի պատուհան ևս, որն ունի պարզ մետաղացանց։ Տունը տուֆակերտ է։ Քարերը դրսի կողմից անհարթ են, անմշակ։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/13 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176