Պատվոգիր տրված Գ․Միրզոյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Այն երկծալ է, որի վրա նշված է «Արվեստի գործերին առընթեր ՍՍՀՄ Ժող. կոմիսարների խորհուրդ և ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության Կենտրոնական կոմիտե», կենտրոնում գրված է. «Պատվոգիր», ձախ անկյունում՝ «ք. Մոսկվա»։ Պատվոգիրը տրվել է Գ. Լ. Միրզոյանին, ուր նշվում է. «Արվեստի գործերին առընթեր ՍՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը և ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության կենտրոնական Կոմիտեն, գնահատելով Ձեր արդյունավետ և անձնուրաց աշխատանքը կուլտուր-շեֆական բնագավառում հերոսական Կարմիր բանակի, ռազմածովային նավատորմի և Ն.Գ.Ժ.Կ-ի զորամասերում՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-1945 թթ.)։ Պարգևատրում է Ձեզ պատվոգրով։ Ստորագրությունը՝ Արվեստի գործերին առընթեր ՍՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Մ. Բ. Խրապչենկով, ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության Կենտրոնական կոմիտեի նախագահ Ա. Վ. Պոկրովսկի, Կենտրոնական ռազմա-շեֆական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Յ. Լ. Լյուբիցկի։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945թ. Նվիրատու՝  Ժանետա Գուրգենի Միրզոյան Չափս՝  33.5*23.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692/33 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-220