Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Պատվոգիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Այն երկծալ է, որի վրա նշված է «Արվեստի գործերին առընթեր ՍՍՀՄ Ժող. կոմիսարների խորհուրդ և ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության Կենտրոնական կոմիտե», կենտրոնում գրված է. «Պատվոգիր», ձախ անկյունում՝ «ք. Մոսկվա»։ Պատվոգիրը տրվել է Գ. Լ. Միրզոյանին, ուր նշվում է. «Արվեստի գործերին առընթեր ՍՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը և ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության կենտրոնական Կոմիտեն, գնահատելով Ձեր արդյունավետ և անձնուրաց աշխատանքը կուլտուր-շեֆական բնագավառում հերոսական Կարմիր բանակի, ռազմածովային նավատորմի և Ն.Գ.Ժ.Կ-ի զորամասերում՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-1945 թթ.)։ Պարգևատրում է Ձեզ պատվոգրով։ Ստորագրությունը՝ Արվեստի գործերին առընթեր ՍՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Մ. Բ. Խրապչենկով, ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության Կենտրոնական կոմիտեի նախագահ Ա. Վ. Պոկրովսկի, Կենտրոնական ռազմա-շեֆական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Յ. Լ. Լյուբիցկի։
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1945թ.Նվիրատու՝ Ժանետա Գուրգենի ՄիրզոյանՉափս՝ 33.5*23.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6692/33
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-220