Պատվոգիր տրված Գ․Միրզոյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Այն երկծալ է։ Առաջին էջի վրա նշված է. «Բանվորագյուղացիական բանակի 25 ամյակ և ռազմածովային նավատորմի 20 ամյակ։ Ներքևում նշվում է. «Կարմիր բանակի և ռազմածովային նավատորմի արվեստի աշխատողների Կուլտուր-շեֆական պրոֆմիություն։ Արվեստի գործերով ՍՍՀՄ Ժող. կոմիսարների խորհուրդը և ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության կենտրոնական Կոմիտեն, գնահատելով Ձեր գերազանց Կուլտուր-ծեֆական աշխատանքները Կարմիր բանակի, ռազմածովային նավատորմի և Ն.Գ.Ժ.Կ զորամասերում Հայրեական մեծ պատերազմի շրջանում գերազանց ծառայությունների համար Ձեզ պարգևատրվում է պատվոգրով (Գ. Լ. Միրզոյան)։ Ստորագրությունը՝ ՍՍՀմ Ժողկոմին առընթեր արվեստի գործերով կոմիտեի նախագահ (Մ. Բ. Խրապչենկո), ՍՍՀՄ արվեստի աշխատողների պրոֆմիության Կենտրոնական Կոմիտեի նախագահ (Ա. Վ. Պոկրովսկի) և Կենտրոնական ռազմա-շեֆական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար (Յ. Լ. Լյուբիցկի)։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943թ․ Նվիրատու՝  Ժանետա Գուրգենի Միրզոյան Չափս՝  39.5*29.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692/37 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-220