Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Պատվոգիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Անվանի ուդահար Սողոմոն Ալթունյանին տրված պատվոգիրն է, որին նա արժանացել է՝ 1941-1945թթ. Խորհրդային բանակի զինվորների համար կազմակերպված կուլտուր-շեֆական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար: Ստորագրել են Լյուբիցկին, Պոկրովսկին և Իտարչենկոն: Պատվոգիրը երկծալ է, ներսի կողմի առաջին էջին պատկերված է խորհդային զինվոր, իսկ նրա գլխավերևում՝ դրոշների ֆոնին, Վ. Ի. Լենինի և և Ի.Վ. Ստալինի պատկերները: Երկրորդ էջին՝ ծոպավոր վարագույրների տակ, տպագիր տեքստն է՝ ռուսերենով: Ներքևում ցորենի հասկեր են և պատերազմի ավարտի տարեթիվը: Պատկերները շագանակագույն են:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1945թ.Չափս՝ 35*25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/278
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265