Պարսկաստան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում, աջ կողմից՝ երկու նստած տղամարդ: Ձախ կողմում երկու նստած կին: Նրանց առջևում մի ափսե, կողքին՝ կատու: Աջ կողմի երիտասարդ տղամարդը նարգիլե է ծխում: Միջին պլանում ձախից աջ շարժվում է չորս կենդանի՝ ցուլը, էշը և երկու ուղտ: Ավանակի վրա նստած է չադրավոր կին: Հետին պլանում՝ ձախից աջ պատկերված են վաճառականի խանութ, պատշգամբում նստած երկու երիտասարդ աղջիկ, գործվածք ծեծող երեք մարդ, մեջքից պատկերված երեք գորգագործ կին: Ստորագրությունը աջ ներքևի անկյունում՝ ռուսերեն: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Նյութը՝  Կտավ, տեմպերա Չափս՝  140 х 185 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-4 / Ժ-4