Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը մուգ մանուշակագույն է, մեկ ընդհանուր հորինվածքով: Կենտրոնական զարդանախշը ութաթև, կարմիր աստղ է՝ համակենտրոն ոճավորված բուսանախշով: Չորս կողմերում՝ կարմիր հիմնագույնով բազմանիստերի մեջ բանված են կենաց ծառեր՝ տերևազարդ ճյուղերով: Դաշտի երկու կողմերում ոճավորված նախշերով քառակուսիներ են, եզրերին՝ երկուական ուղղանկյուն՝ կարմիրի վրա ոճավորված կենաց ծառի պատկեր ունեցող եռաթև նախշով: Դաշտի ազատ մասերը զարդարված են ծաղիկներով, նռան ճյուղերով: Ունի երկու գոտի, եզրայինը՝ համաչափ կրկնվող երկրաչափական պատկերներով, իսկ լայնը՝ մեկընդմեջ կրկնվող նռնենիների և նոճու ծառերի, եզրին կամարաձև նախշերի շղթայով: Ունի կարճ ծոպեր:
Խտությունը՝ 46 x 50 հանգույց
Հանգույցի տիպը՝ 1.5
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 4, կարմիր
Գույները՝ բնական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 200Երկարություն (սմ)՝ 240Նյութը՝ ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 17-րդ դ. վերջ - 18-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3134