Պետական ​​գանձապետական ​​տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Պետական ​​գանձապետական ​​տոմս, 1 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​գանձապետական ​​տոմս՝ 1 ռուբլի արժողությամբ- դիմերեսի վերևի հատվածում գրված է՝ «Государственный казначейский билет СССР»: Կենտրոնում ԽՍՀՄ պետական զինանշանն է պատկերված, որից ներքև գրված է «Один рубль»: Վերևի աջ անկյունում, կենտրոնական մասի աջ և ձախ հատվածներում, ինչպես նաև ներքևի երկու անկյուններում գրված է «1» թիվը: Դարձերեսի վերևի հատվածում մուրճ և մանգաղ է պատկերված, կենտրոնական հատվածում, ձևավոր շրջանակի մեջ, առկա է ռուսերեն մակագրություն, որից ներքև, գրված է «Один рубль», իսկ չորս անկյուններում՝ «1» թիվը: Սերիական համարն է՝ ЭК 268300: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՍՍՀՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947 թ. Չափս՝  82 x 124 մմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1602