Պետական ​​վարկային տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Պետական վարկային տոմս, 100 ռ. Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 100 ռուբլի արժողությամբ- դիմերեսին գրված է՝ «Государственный кредитный билет, Сто рублей», որից ներքև կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Վերևի աջ անկյունում, դափնեպսակի մեջ, Ռուսական կայսրության թագն է՝ «Н II» անվանատառի վերևում, իսկ ձախ անկյունում՝ Ռուսական կայսրության զինանշանը: Դարձերեսին՝ Եկատերինա կայսրուհու դիմանկարն է պատկերված, որից ձախ՝ անտիկ աստծո արձան՝ թուրը ձեռքին: Սերիական համարը՝ ЗУ 194321: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ս. Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 թ. Թողարկող՝  Նիկոլայ 2-րդ Չափս՝  12,5 x 26 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1900-28