Պետական ​​վարկային տոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պետական ​​վարկային տոմս (государственный кредитный билет)՝ 5 ռուբլի արժողությամբ- դիմերեսի կենտրոնում գրված է՝ «Государственный кредитный билет, Пять рублей», որից վերև Ռուսական կայսրության զինանշանն է պատկերված: Թղթադրամի ներքևի մասում կառավարչի և գանձապահի ստորագրություններն են, որոնցով թղթադրամը վավերացվում է որպես ոսկեդրամին համարժեք: Վերևի աջ ու ձախ և ներքևի կենտրոնական մասերում գրված է «5» թիվը: Դարձերեսի կենտրոնում դարձյալ Ռուսական կայսրության զինանշանն է պատկերված, իսկ չորս անկյուններում՝ «5»: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 թ. Չափս՝  15,9 x 9,9 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3355-11