Պըլը - Պուղի: Իմաստասեր և առակախոս հայոց

Պըլը - Պուղի: Իմաստասեր և առակախոս հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պըլը - Պուղի: Իմաստասէր և առակախոս հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մակար եպիսկ. Բարխուդարեանց. Պըլը - Պուղի: Իմաստասէր և առակախոս հայոց. 2-րդ տպագրություն: Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածնի, 1904: Շապիկը խունացած հարդագույն թղթից է՝ առաջին կազմերեսը բացակայում է, վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Էջ 3-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը և մատիտով գրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին էջ 147-ի շրջերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Գիրքը մաշված է, էջերը՝ մասնատված, չկան առաջին կազմերեսը, տիտղոսաթերթը, ֆորզացները: Հեղինակ՝  Բարխուդարյան Մակար Էջ՝  147 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/479