Պիեսների ընտանիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  THÉÂTRE CHOISI Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, եզրով, սուպերշապիկով: Կաթնագույն սուպերշապիկին սև եզրագծով ուղղանկյուն շրջանակի մեջ սևով և վարդագույնով գրված են գրքի տվյալները: Կենտրոնում սև եզրագծով շրջանի մեջ վարդագույն ֆոնին առագաստանավ է պատկերված: Կողին՝ սևով գրքի տվյալները, հետևին և դեպի ներս ծալված հատվածներում՝ հրատարակչության գրքերի ցանկ է: Բալագույն կազմի վերևում դաջված են գրքի տվյալները, կենտրոնում՝ հրատարակչության խորհրդանշանը: Կողին՝ գրքի տվյալները ոսկեգույնով: Կազմի հետևը համր է, ֆորզացը նույնպես: Ճակատանկարում հեղինակի դամբանաքարի լուսանկարն է՝ իր կիսադեմով: Բլոկի վերին եզրը կանաչ է ներկված: Անվանաթերթին՝ գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանիշը: Հեղինակ՝  Բոմարշե Էջ՝  573 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1944թ. Չափս՝  11,3x16,1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5419