Պիոներական խոստում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Пионерское обещание Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը բաղկացուցիչ՝ ստվարաթուղթ, կողըկանաչ գործվածք, կոշտ, եզրով: Կազմի վերին մասում կանաչով և նարնջագույնով գրված են գրքի տվյալները, իսկ ստորին եզրին կանաչով հրատարակչության անվանումն է: Ձևավորումը թեմատիկ է. պատկերված են ռազմի դաշտում թշնամու տանկերին դիմակայող կարմիրբանակայիններ: Կողը և հետևի կազմը համր են: Ֆորզացը՝ սպիտակավուն, դատարկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարազարդումներով: Առջևի ֆորզացին հեղինակի հայերեն մակագրությամբ գիրքը ընծայել է Վարպետին: Հեղինակ՝  Լ. Թարգյուլ Էջ՝  72 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  20,4 Նկարիչ-Ձևավորող՝  Ա. Բեքարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5099