Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
ա. Ուղղանկյուն է՝ շագանակագույն, դարչնագույն, դեղնաշագանակագույն շերտագոտիներով: Զարդանախշված է խաղողի ողկույզներով և տերևներով: Վերևում գրված է ‹‹IMPORTED FROM THE USSR››, կենտրոնում Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում ՍՍՀՄ պետական որակի և ‹‹СПИ›› տարբերիչ նշանները: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ԵՐԵՎԱՆ››, ‹‹ARARAT /ARMENIAN BRANDY/ VEREVAN›› /տպագրական սխալ ‹‹YEREVAN››/ , ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /5 հատ/, աջ և ձախ կողմերում թնդությունը, հնեցումը, տարողությունը, ներքևում՝ ‹‹MATURED AND BOTTLED FOR ,,SOJUZPLODOIMPORT" MOSCOW››:
բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, դարչնագույն, շագանակագույն, դեղին շերտագոտիներով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ԵՐԵՎԱՆ››, ‹‹VEREVAN›› /տպագրական սխալ ‹‹YEREVAN››/:
Նյութը՝ թուղթԼայնություն (սմ)՝ ա.12.5, բ.12.5Բարձրություն (սմ)՝ ա.9.6, բ.3.6Նվիրատու՝ Երևանի կոնյակի գործարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3876/9ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-30