Պղնձագործի արհեստանոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է պղնձագործի արհեստանոց: Պատերին կախված են մետաղյա գավեր, թեյնիկներ, շղթա, շեմքի մոտ դրված են ինքնաեռ, թեյնիկ, թավա, մեծ բռնակավոր աման: Արհեստավորներից մեկը մուրճի հարվածներով հարթեցնում է ամանի շուրթը, մյուսը՝ կլայեկում, իսկ փոքրիկ տղան աշակերտություն է անում: Երկրորդ պլանում, սեղանի վրա դարսված են թավաներ ու կաթսաներ: Հեղինակ՝  Երմակով Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  ա/ 17.3, բ/ 17.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  ա/ 23.5, բ/ 22.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2014/9ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-20