Պնակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պնակ՝ փոքր չափսերի, աղեղնաձև կանթով, աղյուսագույն մակերեսով, վերականգնված բեկորներից, ամրակայված գիպսով: Անոթն ունի ուղիղ կտրվածքով շուրթ, ցածրանիստ իրան, նեղ հատակ: Շրթի տակ արտաքին մակերեսին փոսիկավոր զարդերի շար է, որոնք ներսից դառնում են կոճականման ելուստներ: Տրամագիծ (սմ)՝  13 Բարձրություն (սմ)՝  3,7 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Լոռի Բերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք. ա. IX-VIIIդդ․ Հայտնաբերման ժամանակը՝  1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Հ 3179/260