«Պոեմներ»

«Պոեմներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ վարդագույն կազմով, դեղնավուն տպատառերով. ֆորզացները պատկերազարդ են, վրան՝ «Հողմային օրերի հրում»: Գիրքը բովանդակում է Չարենցի 15 պոեմներ: Ժողովածուի համար հիմք է ծառայել բանաստեղծի 1932թ. լույս տեսած միհատորյակը, որի սեփական օրինակի վրա Չարենցը արել է ոչ միայն ուղղումներ, այլ նաեւ ավելացրել կամ կրճատել է բառեր, տողեր ու քռյակներ, լուսանցքին գրելով՝ «վերջնական տեքստ», որպեսզի հետագա հրատարակությունների մեջ նկատի առնվի իր կամքը: Նման վերամշակումների են ենթակա «Դանթեական առասպելը», «Աթիլլան», «Չարենց-նամե», «Ստամբոլը» եւ ուրիշ գործեր: Տիտղոսաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  978 98 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 2205