«Պոեմներ»

«Պոեմներ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պոեմներ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վերակազմված է: Գրքի նախկին կարմիր թղթե կազմից նկատելի են շատ փոքր հատվածներ: Անվանաթերթին՝ էջ 1, սեւ թանաքով գրած խմբագրի ընծայագիրն է. «Շատ սիրելի պ.Արշակ Չոպանյա... Խմբագրողից. 25.XI.Պոլիս», մանուշակագույն թանաքով՝ 3176. 3-րդ էջին Ե.Չարենցի երիտասարդ տարիների ստվերապատկերն է: Ֆորզացները բաց կապույտ են: Գրքում ընդգրկված են՝ «Սոմա /նոր վեդյան պոեմ/», «Ամբոխները խելագարված», «Բոլորին, բոլորին, բոլորին», «Ամենապոեմ», «Չարենց նամե», «Կապկազ թամաշա» ստեղծագործությունները: Անվանաթերթին՝ 1-ին էջին, ՉՏԹ կնիքն է եւ «3176» թիվը: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2200 15 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 30