Պոլոզ Մուկուչ (1973)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գինու մառանի ինտերիերում՝ կամարաձև կանաչավուն պատի ֆոնին դիմահայաց նստած տղամարդու ֆիգուր: Կամարաձև հոնքերով, մորուքով, սև հագուստով, կաշվե գոտիով և կաշվե երկարաճիտք կոշիկներով: Ձախ ձեռքը դրած ծնկին, աջ ձեռքով առջևում բռնած գինով լի բաժակ: Տղամարդուց դեպի աջ՝ տումբայի վրա հորիզոնական դրված տակառ, վրան՝ գինով լի բաժակ: Կտավի ձախ կողմում՝ հատակին, ուղղահայաց դրված գինու տակառ, վրան մի կտոր սև հաց և լոլիկ: Հեղինակ՝  Հակոբ Հարությունի Անանիկյան (1919-1977) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  70*50 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-213