Պողոս Նուբար 1851-1930: Ալեք Մանուկյան. 1901-1996

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. հոկտեմբերի 18-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադրման 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Բարերարներ Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի դիմանկարները և ՀԲԸՄ-ի առաջին ատենագրությունը: Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հովանավորներն ու գլխավոր բարերարները սկսեցին ֆինանսավորել մի շարք ՀԲԸՄ երկարաժամկետ կրթական, մշակութային, մարդասիրական և կրոնական ծրագրեր: Հայաստանում վերջին տասնհինգ տարիների ընթացքում ՀԲԸՄ-ի բարերարների կողմից հովանավորվող հատուկ ծրագրերը, ընդգրկելով բոլոր տարիքային և սոցիալական խմբերը, ծառայել են հարյուր հազարավոր մարդկանց և ապահովել տարեկան ավելի քան 1.000 հավելյալ աշխատատեղեր: LG Նյութը՝  Գեղաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  11x7,7 սմ Նկարագրություն՝  Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադրման 100-ամյակը: Անվանական արժեքները՝ 120 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Վարդանյան Վարդան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  902-Նամ.