«Պողոս-Պետրոս եկեղեցի»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է 5-րդ. դարի Պողոս-Պետրոս եկեղեցին, որն աչքի է ընկնում կառուցման մեծ վարպետությամբ: Այն կառուցված է սրբատաշ քարերով, տանիքը երկթեք է: Լուսավորությունն իրականացված է երկարավուն նեղ լուսամուտների միջոցով: Նախամուտքն իրենից ներկայացնում է երկհարկ, կամարներով իրար միացող սյունազարդ կառուցվածքով, որի վրա վեր է խոյանում սրածայր վեղարով սյունաշեն զանգակատունը: Հեռանկարում Շահար մզկիթի ուրվանկարն է: Աջից ներքևում՝ Լ. Հակոբյան, 1980 թ: Հեղինակ՝  Հակոբյան Լևոն Ցոլակի /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  34 x 49 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11861-1