«Պոռթկում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քանդակը խորհրդանշում է ազատության գաղափարը, ինչի մասին վկայում են բանտախուց հիշեցնող զարդաքանդակի վրա չորս կողմից բացված փոքրիկ պատուհանները, որտեղից երևում են մարդկային ձեռքերը, որոնք բաց են թողնում թռչուններին: Քանդակն ունի կաթնամոխրասևականչ հիմնագույն: Այն դրված է քառակուսի, ցածր, սևավուն հիմնագույն ունեցող պատվանդանի վրա: Հեղինակ՝  Արմեն Աթանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  շամոտ, ջնարակ, աղեր Բարձրություն (սմ)՝  45,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6304 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-709