Պուրակ Սամբեկում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ծառախիտ մի պուրակ: Ձախ ներքևի անկյունից դեպի կենտրոն շարժվում է, լեզուն դուրս գցած, կլոր պոչով մի շուն, ոտքերի տակ կապույտ ստվեր: Աջ և ձախ կողմերում՝ ծառեր, դրանց տակ, աջ հատվածում մինչև ներքևի անկյունն է ձգվում մուգ կանաչ ստվերը: Ծառերի սաղարթամասի միջից լույս է թափանցում: Պատկերի գունային կոլորիտը կառուցված է կանաչ, դեղին, կարմիր տաք գույներով: Ստորագրությունը՝աջ եզրի ներքևում: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան (1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սամբեկ (Ռուսաստան) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  62,4 х 80,6 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-223 / Ժ-120