Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Պատմական
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նկարում՝ երկու կամարները միացնող սյան գլխին երեւում է եզան գլուխ՝ բերանից օղակ կախված, որից շղթայված են իրար դեմ երկու առյուծներ՝ պոչերի ծայրերը վիշապագլուխ:Առյուծների գլուխների տակ. մեջտեղում՝ քանդակված է թեւատարած արծիվ՝ մագիլների մեջ խոյ բռնած:
Գեղարդի վիմափոր բարձրաքանդակներից է. Պռոշյան իշխանների տոհմանշանը XIII դար:
Արտանկարել է Կոջոյանը 1927թ. Գեղարդում. նկարի ներքեւի ձախ անկյունում նկարչի
ստորագրությունն է, կենտրոնում անվանումը, աջ անկյունում՝ թվագրումը՝1927թ: Նկարի տակ ոսկեգույն թղթի վրա հեղինակը գեղագիր կարմիր տառերով գրել է.«Մեր մեծագույն բանաստեղծին սիրելի Յեղիշե Չարենցին Հակոբ Կոջոյանից 1933.6.VIII»:
Նկարիչ՝ Հ. ԿոջոյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳեղարդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1927թ.Նյութը՝ թուղթ, տուշՉափս՝ 24,5սմx34սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1380 42
Հիմնական հաշվառանիշ՝
ԱԻ ՀՖ2700