Պրինցն ու ծիծեռնակը: Դոֆինի մահը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պրինցն ու ծիծեռնակը: Դօֆինի մահը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օսկար Ույլդ. Պրինցն ու ծիծեռնակը; Ալֆօնս Դօդէ. Դօֆինի մահը. Հրատարակութիւն «Հասկեր» ամսագրի. - Թիֆլիս, 1909, էլեքտրաշարժ տպարան օր. Ն. Աղանեանցի, Պօլից., 7: Շապիկը սպիտակավուն ստվար թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է՝ կենտրոնում կարմիր դրվադազարդ նախշ է, որի ֆոնի վրա պատկերված են արքայազնը և ծիծեռնակը, վերևում ու ներքևում կանաչ և կարմիր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թնաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ:Կազմերեսները խունացած են, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Ուայլդ Օսկար, Դոդե Ալֆոնս Էջ՝  32 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/962