Թեմա՝
Լուսավորության / ջեռուցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսավորության պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ջահ
Թանգարան՝ Հայաստանի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Պսակը զարդարուն բոլորակ գոտի է՝ 16 կտրածո մեդալիոններով, որոնցում մեկընդմեջ զետեղված են մեկական արծվի և առասպելական թևավոր էակի ֆիգուրներ: Պսակին երկշարք ամրացված են հենակ-ճրագակալներ: Պսակի ստորին եզրի շուրջբոլորը չորսական ճրագաթասեր պահող աղավնիներ են: Կենտրոնում ջահի փոքր պսակն է՝ զարդարված շղթաներով և մահիկներով:
Տրամագիծ (սմ)՝ 68,9Նյութը՝ բրոնզՀայտնաբերման վայրը՝ Գագկաշեն սբ. Գրիգոր եկեղեցի, ԱնիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIդ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀՊԹ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՆ 123/1328