«Ջան- Փոլադ» հեքիաթի նկարազարդումներ,«Շահը երկու կատուներով »

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մուսուլմանական ինտերիերի երեք սրածայր կամարների ֆոնին, ձախից՝ ծալապատիկ նստած տղամարդ չալմայով ու մուսուլմանական հանդերձանքով, սրածայր երկար մորուքով, ձեռքերը կրծքին մոտ վեր պարզած: Կողքին, ավելի փոքր մասշտաբով պատկերված, նույնպես ծալապատիկ նստած տղամարդու ֆիգուր, բնորոշ հագուստով, ձեռքերը խաչած խնկներին: Դեպի աջ՝ կենտրոնական կամարի ողջ բարձրությամբ պատկերված, կանգնած ծերունի նմանատիպ հանդերձանքով, երկար հյուսած ճերմակ մորուքով, ձախ ձեռքը վերևում պահած, աջը՝ պարզած դեպի առջևում ծնկած երեք զինվորները: Առաջի պլանում՝ պարսկական գորգի վրա նստած և կանգնած երկու կատու: Հեղինակ՝   Սմբատյան Կարեն Վահանի (1932 - 2008) Նյութը՝  թուղթ,ջրաներկ Չափս՝  36X48 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-37